Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու հետ։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Աթենքում։ Տաթեւիկը սպորտային կերպարում է։ Նա կրում է սեւ տոպ, որը համադրել է ջինսե տաբատի եւ սպորտային կոշիկների հետ։ Նրա կերպարն ամբողջական է դարձրել գլխարկը։ Ամուսինները ջերմ ժպտում են։ «Ձեռքբերումը ոչ թե ամուսնանալն է, այլ' ընտանիքը պահպանելը։
Միասին ավելի երկար ճանապարհ ենք անցել, քան կողքից հնարավոր էր պատկերացնել։
Ի դեպ՝ ժպիտների նմանությունը բեմադրված չէ))) Փաստորեն մեծերը ճիշտ էին ասում, որ ամուսինները տարիների ընթացքում նմանվում են իրար…», - ջերմ հրապարակումը մակագրել է Տաթեւիկը։