Լատվիացի կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը Paragraph Telegram ալիքին տված հարցազրույցում հայտարարել է երգչուհի Ալլա Պուգաչովայի՝ Ռուսաստան վերադառնալու մտադրության մասին։
«Ես խոսել եմ Ալլայի հետ: Նա ասաց, որ երեխաների հետ կվերադառնա Մոսկվա»,- կիսվել է կոմպոզիտորը։ Այժմ Պրիմադոննան ընտանիքով ապրում է Լատվիայում։
Չնայած այն հանգամանքին, որ հայտնիներն այլևս չեն համագործակցում, Պաուլսն ու Պուգաչովան պահպանում են ընկերական շփումը։ Կոմպոզիտորն աջակցել է արտիստին և նրա ամուսնուն՝ Մաքսիմ Գալկինին։ Կոմպոզիտորի խոսքով՝ նրանք շատ տաղանդավոր մարդիկ են։ «Մաքսիմը կարող է որոշակի խնդիրներ ունենալ, բայց, այնուամենայնիվ, Ռուսաստանը նրա հայրենիքն է», - ասել է երաժիշտը: