Քլոե Քարդաշյանը երկրորդ երեխայի ծնունդից հետո առաջին անգամ հայտնել է հանրության մեջ։ Նրան նկատել են Մալիբուի ռեստորաններից մեկից դուրս գալիս։ Լուսանկարներում նա կրում է ուլտրակարճ սև զգեստՔլոեն ամբողջացրել է կերպարը կապույտ Birkin պայուսակով, մեծ ականջօղերով և մուգ արևային ակնոցով։

Ինչպես հայտնի է, Քլոեի և Տրիստան Թոմփսոնի երեխան լույս աշխարհ է եկել փոխնակ մորից։ Բացի նորածին երեխայից՝ զույգն ունի նաև դուստր՝ Թրուն։ Աստղային զույգը, սակայն, վաղուց բաժանվել է։