ԱՄՆ-ում՝ Բեւեռլի Հիլզում օրերս թալանել են հայ հայտնի վիզաժիստ Հրուշ Աճեմյանի բնակարանը։ Կողոպտիչները փախել են, սակայն տեսահսկող սարքերը ֆիքսել են նրանց։
Այսօր Հրուշը կրկին հրապարակել է կողոպտիչների լուսանկարները, որոնց կից գրել է․ «Ես առաջարկում եմ 10․000 դոլար դրամական պարգեւ՝ իմ տան կողոպուտի կասկածյալների ձերբակալությանն եւ դատապարտմանը վերաբերող տեղեկությունների համար»։