Երգչուհի Դուա Լիպան մեկնաբանել է իր ելույթը Տորոնտոյում (Կանադա), որում հրավառություն է եղել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

«Անցած գիշեր Տորոնտոյում իմ ելույթի ժամանակ ամբոխի մեջ հրավառություն է տեղի ունեցել: Իմ շոուների ժամանակ ապահով տարածք ստեղծելը միշտ եղել է առաջնահերթություն. ես եւ իմ թիմը նույնքան ցնցված եւ շփոթված ենք տեղի ունեցածով, որքան դուք: Կատարվում է նախաքննություն, փորձում ենք պարզել, թե ինչպես է տեղի ունեցել այս դեպքը»,- գրել է նա։

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի Տորոնտոյի համերգային հրապարակներից մեկում։ Արտիստի ելույթի ավարտին անհայտ անձինք հրավառություն են սկսել ուղիղ ամբոխի մեջ։ Ներկաներն անմիջապես չեն հասկացել, որ սա Լիպայի շոուի մաս չէ, սակայն ավելի ուշ սկսել են ցրվել տարբեր ուղղություններով։ Երեք հոգի թեթեւ վնասվածքներ են ստացել, նրանց օգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում։