Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու եւ որդու հետ։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված են։ Երիտասարդ մայրիկն ամառային հմայիչ կերպարում է։ «Միշտ եմ ասել, ու էլի կասեմ, երեխաները մերը չեն, իրանց պետք է պահել, մեծացնել, տալ հնարավոր ամեն բան ու բաց թողել։ Խորանի դիմաց մենք երդվում ենք լինել հավերժ մեկ մարդու կողքին, և այդ մեկ մարդն ամուսինն է։ Հիվանդագին կառչած իրենց տղաներից լինում են այն մայրերը, որոնք բավականաչափ սեր, ուշադրություն ու հարգանք չեն ստացել իրենց ընտրյալներից։ Այո տխուր է, բայց իրենց կարելի է հասկանալ։ Այդ է պատճառը, որ մենք մեր երեխաներին պետք է չստիպենք ամուսնանալ հանուն կարծրատիպերի, այլ միայն հանուն սիրո և հարգանքի», - հրապարակումը մակագրել է Լիլիթը։