Ալլա Պուգաչովայի մերձավոր շրջապատից անանուն աղբյուրը հայտնել է, որ երգչուհին իրեն լավ է զգում։ Նա առողջական խնդիրներ չունի։ Նրա խոսքերը հայտնում է mk.ru-ն։
««Դեղին» մամուլը, ինչպես միշտ, ցայտում է ֆանտազիաներից՝ Ալլա Բորիսովնային վերագրելով զանազան սարսափելի, բայց փառք Աստծո, գոյություն չունեցող ախտորոշումներ։ Ալլան առողջ է: Ուզում եմ հավատալ, որ նա կդիմանա բոլոր կատաղի քննադատներին», - ասել է նա' նշելով, որ Պուգաչովան իրեն հրաշալի է զգում:
Ապրիլին երգահան Իլյա Ռեզնիկն ասել էր, որ երգչուհի Ալլա Պուգաչովան բուժման նպատակով մեկնել է Իսրայել։ Հուլիսի 7-ին նկարիչ Նիկաս Սաֆրոնովն ասել էր, որ անհանգստացած է Ռուսաստանից հեռացած երգչուհի Ալլա Պուգաչովայի համար։ Նա նշել էր, որ արտիստը կարող է լուրջ առողջական խնդիրների առաջ կանգնել Ռուսաստանից հեռանալուց հետո։