Քայլի Ջենները և Թրեվիս Սքոտը չեն մեկնաբանում իրենց անձնական կյանքը․ նրանք ժամանակ առ ժամանակ սոցիալական կայքերում կատարում են հրապարակումներ, որոնց հետևորդները սրտատրոփ սպասում են։
Նախօրեին՝ հայրիկների միջազգային օրվա կապակցությամբ, Քայլին տեղադրել է լուսանկար իր ինստագրամյան սթորի բաժնում, որտեղ Թրեվիսը պառկած է իր երկու երեխաների հետ։ Թրեվիսն էլ, իր հերթին հետ չմնալով, սթորիներում տեղադրել է Քայլիին, ով այդ պահին նախաճաշ էր պատրաստում նրա համար։ Հարկ է նշել, որ Քայլի նույնիսկ խոհանոցում է ոճային հագնվում։
Հիշեցնենք, որ Քայլի Ջեններ ու Թրեվիս Սքոտը իրենց երկրորդ որդուն ունեցան փետրվար ամսին։