Նաոմի Ուոթսը Instagram-ի իր էջում  լուսանկարներ է հրապարակել իր 13-ամյա որդու՝ Սամուել Քայի ավարտական երեկոյից. տղան ավարտել է միջնակարգ դպրոցը։

«Շնորհավորում եմ, Քայ»,- գրառման տակ գրել է դերասանուհին։

Տղան միջոցառմանը ներկայացել է ճերմակ ժանյակավոր զգեստով և երկար, ուսերին փռված մազերով։

 
 

Սամուել Քայը տարիներ շարունակ կրում է կանացի հագուստ, ինչը դժգոհություն է առաջացնում Նաոմի Ուոթսի երկրպագուների շրջանում։ Սակայն դերասանուհին ինքը և տղայի հայրը՝ Լիև Շրայբերը, աջակցում են նրան։ Ավելի վաղ Սամուել Քայը հոր հետ միասին հայտնվել էր Stranger Things սերիալի չորրորդ սեզոնի պրեմիերային, որտեղ նա եկել էր կարճ վարդագույն զգեստով և սանդալներով։

Լիև Շրայբերն ու Նաոմի Ուոթսը միասին են եղել 11 տարի և բաժանվել են 2016 թվականին։ Նրանք ունեն երկու որդի՝ Սաշա Փիթը և Սամուել Քայը։