Ազգերի լիգայի B լիգայի չորրորդ խմբի չորրորդ տուրում Նորվեգիայի հավաքականն ընդունեց շվեդներին եւ առավելության հասավ 3։2 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ Նորվեգիայի հավաքականի հարձակվող, Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորեկ Էրլինգ Հոլանդը։
Նորվեգիան 4 խաղում վաստակեց 10 միավոր եւ խմբի առաջատարն է։ Երկրորդ տեղում գտնվող Սերբիան 3 խաղից հետո ունի 6 միավոր։ Շվեդիան երրորդն է՝ 3 միավոր։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Սլովենիան (3 խաղ)՝ 1 միավոր։
Ազգերի լիգա․ B լիգա, չորրորդ խումբ, չորրորդ տուր