Քիմ Քարդաշյանը մեղադրվում է հատուկ նպատակով գիրանալու և ավելորդ կիլոգրամները ցուցադրելու համար: Պարզվել է, որ աստղը քաշ է հավաքում, որպեսզի երեխայի ծնունդից հետո արագ այն կորցնի' ինչ-որ ժամանակակից դիետայի շնորհիվ:
Ապագա մայրիկին հաճախ կարելի է տեսնել պաղպաղակ, չիզբուրգեր և այլ ծանր սնունդ ուտելիս: Նա փաստորեն պատահական չէ իր ախորժակը ցուցադրում. որքան շատ քննարկվեն իր ավելորդ կիլոգրամները, այնքան մեծ աղմուկ կբարձրացնի իր նիհարելը:
Ինչպես նշել է Քիմի մտերիմներից մեկը, նա երբեք ոչինչ պատահական չի անում, նրա ամենի քայլն ունի իր պատճառը:
Ինքը' Քիմ Քարդաշյանը հերքել է այս լուրը' նշելով, որ նա պարզապես ցանկանում է վայելել իր հղիությունը և անել այն ինչ ցանկանում է: