«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի նախկին մասնակից ադրբեջանցի Ռովշան Ասկերովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Ապրիլի վերջին նրա դեմ քրեական գործ է հարուցվել «Նացիզմի վերականգնում» հոդվածով։ Պատճառը մարշալ Գեորգի Ժուկովի մասին գրառումն էր։ Այս հոդվածով առավելագույն պատիժը հինգ տարի ազատազրկումն է։

Դեռ մինչ գործի հարուցումը Ասկերովը լքել է Ռուսաստանը։ Նա BBC-ին ասել է, որ համաձայն չէ իր հասցեին հնչող մեղադրանքների հետ։