Ռեփեր Գուֆի նախկին կինը' Այզան (Այզա-Լիլունա Աի) տեսանյութ է հրապարակել, որում մերկ կեցվածք է ընդունում հայելու առաջ։ Տեսանյութը հայտնվել է երգչուհու Instagram-ի էջում ու մի քանի րոպե անց ջնջվել։ Հրապարակման սքրինշոթներն ու պահպանված պատճենները շրջանառվում են սոցիալական ցանցերում: Ավելի ուշ Այզան Telegram-ի իր ալիքում գրել է, որ պատահաբար անձնական տեսանյութ է հրապարակել։
«Ժամանակն է ջնջել Instagram-ը, այլապես իմ անձնական կյանքը երբեք չի ստացվի»,- ասել է նա՝ հաղորդագրությունն ուղեկցելով լացակումած էմոջիներով։
Այզան 2020 թվականին էլ էր իր մերկ լուսանկարը հրապարակել Stories-ում, իսկ ավելի ուշ ասել, որ դա պատահաբար է արել։