Երգչուհի, դերասանուհի Աննա Կալաշնիկովային զայրացրել է, որ Դուբայում իրեն չեն վաճառել Chanel-ի ապրանքները։ Այս մասին հայտնել է Սթարհիթը։ Աննան դատի է տվել նորաձեւության տանն ու պահանջել 100 միլիոն ռուբլի բարոյական վնասի փոխհատուցում։
Աննան ծրագրում է շահած գումարն ուղարկել բարեգործության՝ Դոնբասի բնակիչներին օգնելու համար։
«Որոշեցի կռվել, քանի որ հոգնել եմ Արևմուտքի կեղծավորությունից: Այս մարդիկ մեկ-մեկ խոսում են հավասարության և հանդուրժողականության մասին, բայց միևնույն ժամանակ հրեշավոր հարձակումներ են գործում ռուսների վրա: «Sex and the City»-ի վերջին դրվագներում, մեր հայրենակիցներին բացահայտ անվանում էին մարմնավաճառներ... Ինչո՞ւ, որովհետև ռուս կանայք ամենագեղեցիկն են աշխարհում, թե՞ դա պարզապես հալածանք է ռուս ժողովրդի նկատմամբ»,-ասել է Կալաշնիկովան: