Աշխարհահռչակ երգիչ Խուլիո Իգլեսիասը հիացմունքով է խոսել Ջասթին Բիբերի մասին: Երգիչը Extra ամսագրին հայտնել է, որ կցանկանար համագործակցել Ջասթին Թիմբերլեյքի, Բրունո Մարսի եւ Ջասթին Բիբերի հետ:

Վերջինիս մասին նա ասել է. «Շատ եմ սիրում այդ փոքրիկ տղային: Ես նրան հետեւում էի կիթառ նվագելիս եւ երգելիս. դա մոգական էր: Նա ասպարեզում ավելի երկար կմնա, քան մարդիկ կարծում են»: