Նախօրեին VOGUE ամսագրի համար արված Ռիհաննայի լուսանկարներով հիացել էին շատերը, իսկ ահա այսօր ամսագիրը թողարկել է երգչուհու անկեղծ հարցազրույցը իր հղիության վերաբերյալ։

«Երբ իմացա որ հղի եմ, չշտապեցի այցելել հղիների համար նախատեսված խանութ սրահներ, այս պահի դրությամբ իմ մարմինը աներևակայելի գործընթացի մեջ է, ինչո՞ւ պետք է ես թաքցնեմ այս ժամանակահատվածում մարմինս․ ինձ ամեն ինչ դուր է գալիս, և ես միայն հագնվում եմ ոճային, առանց թաքցնելու որովայնս»,- ասել է Ռիհաննան։

Ավելի ուշ նաև նշել է, որ նա իր սիրելիի՝ Ասափ Ռոքիի հետ չէր պլանավորել երեխա ունենալ, սակայն ոչ նա, ոչ ռեփերը չեն ընկճվել այդ լուրից, հակառակը՝ միայն ուրախացել են: «Թեստի դրական արդյունքից հետո շտապեցի հայտնել նրան այս ուրախալի լուրը»,-ասել է երգչուհին։