Անտառային մրջյունների պահվածքի կտրուկ փոփոխությունները ցույց են տալիս, որ մի քանի ժամից երկրաշարժ է տեղի ունենալու, հայտնել են գերմանացի գիտնականները, որոնք 3 տարի շուրջօրյա հետևել են մի քանի մրջնաբույների, հայտնում է РИА Новости-ն:
«Երկրաշարժից մի քանի ժամ առաջ, երբ մրջյունների մոտ պետք է քնի փուլ լիներ, վրա է հասել ակտիվության պոռթկում, այն դեպքում, երբ մրջյունները հստակ գրաֆիկով են ապրում»,- բացատրել է Դույսբուրգի համալսարանի գիտնական Գաբրիել Բերբերիխը Վիեննայում կայացած գիտաժողովի ժամանակ:
Փոքր անտառային մրջյունների (Formica polyctena) նկատմամբ, այդ թվում՝ ինֆրակարմիր տեսախցիկներով, վերահսկում են իրականացրել 3,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի պայմաններում: Ըստ գիտնականների՝ մրջյունները զգում են միայն 2 մագնիտուդից բարձր երկրաշարժերը: