Արեգակի վրա այսօր տեղի ունեցած ուժեղ բռնկումը շաբաթ օրը Երկրի վրա կարող է մագնիսական փոթորիկ առաջացնել, հայտնում է РИА-Новости-ին ՝ հղում անելով ՌԴ Երկրային մագնիսականության, իոնոսֆերայի և ռադիոալիքների տարածման ինստիտուտի Տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնի ղեկավար Սերգեյ Գայդաշին։
Արեգակի սկավառակի կենտրոնում տեղի ունեցած բռնկումն անցած տարվա նոյեմբերից ի վեր ամենահզորն է և դասվում է M6.5 կարգին։ Արեգակնային բռնկումները՝ կախված իրենց հզորությունից, բաժանվում են 5 կարգի՝ A, B, C, M և X։
Միևնույն ժամանակ Գայդաշն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ Արեգակը բավական հանգիստ վիճակում է գտնվում, ինչն ապացուցում է այն փաստը, որ ձմռան ամիսների ընթացքում որևէ մագնիսական փոթորիկ չի գրանցվել։