Եթե ուզում եք մշտապես գայթակղիչ հայացք ունենալ, ուշադրություն դարձրեք Ձեր թարթիչներին, ընդ որում' պետք չէ անընդհատ վազել գեղեցկության սրահներ: Գործը նաև տնային պայմաններում է հնարավոր գլուխ բերել: Ահա մի քանի խորհուրդներ LN-ից:
1. Ձիթապտղի յուղի մի քանի կաթիլ կաթացրեք բամբակի փոքրիկ կտորի վրա ու այն դրեք թարթիչներին' թողնելով մոտ 5 րոպե, ապա լվացեք աչքերը գոլ ջրով: Այս գործողությունը կրկնելով 4 շաբաթ շարունակ' կզգաք, թե ինչպես է փոխվում թարթիչների որակը, թե ինչպես են դրանք դառնում առավել առատ ու փայլուն:
2. Քնելուց առաջ թարթիչների սանրիկին մի քիչ վազելին քսեք ու սանրեք թարթիչները: Կատարեք այս գործողությունը ամեն օր ու կհասնեք անհավատալի արդյունքների:
3. Որոշ ժամանակ հրաժարվեք թարթիչների ջարդիչից : Այն աննկատ, բայց լուրջ վնաս է հասցնում թարթիչներին ու կանխում է դրանց աճը: Փորձեք գոնե մեկ ամիս հանել այն կիրառությունից, հետո էլ առավել հազվադեպ օգտագործեք:
4. Е վիտամինի յուղ գնեք ու հնարավորության դեպքում ամեն օր մի քանի կաթիլ քսեք թարթիչներին: Այս վիտամինը կօգնի բարելավել թարթիչների որակն ու խտություն կհաղորդի դրանց: