Տրամադրության փոփոխությունները, հաճախասրտությունը, ձեռքերի ցնցումները, քրտնարտադրությունը եւ քաշի կորուստը կարող են վկայել հիպերթիրեոզի՝ վահանաձեւ գեղձի կողմից թիրոիդ հորմոնների քանակի ավելցուկի մասին: Նման կարծիք է հայտնել էնդոկրինոլոգ Մարիա Սվիրիդովան (Ռուսաստան)։
«Говорит Москва»-ի հետ զրույցում նա նշել է, որ հիպերթիրեոզը բնորոշ է մարդկանց, որոնք ցանկացած տարիքում հանկարծ սկսում են նիհարել, անընդհատ քրտնում են՝ չնայած նախկինում նման բան չէր լինում, սիրտը սկում է արագ բաբախել։
«Մարդիկ սկսում են զայրանալ, անվերջ լացել, վիճել հարազատների հետ»,- ասել է մասնագետը։
Նրա խոսքով՝ շատ դեպքերում դրա պատճառը դիֆուզ տոքսիկ խպիպն է՝ աուտոիմուն հիվանդություն, որն անհապաղ բուժում է պահանջում։
NEWS.am