Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան ջերմ հոլովակ է հրապարակել:

 

Իր միկրոբոգում դերասանը գրել է․

«Դրական, գեղեցիկ ու հուզիչ հարյուրավոր նամակներ եմ ստանում Ձեզնից սիրելի հետևորդներ, որի համար խորին երախտապարտ եմ:Նաև շոյված անսահման, որ Դուք հավանում ու քաջալերում եք ինձ ԸՆՏԱՆԻՔ գաղափարը նման կերպ գովազդելու համար:

Շնորհակալ եմ նաև նրանց` ովքեր վիրավորում ու փնովում են ՍԻՐՈ իմ գաղափարի լուսաբանումը` ընդունելով այն իբրև դերասանություն:

Չեմ պատրաստվում Ձեզ հակառակն ապացուցել ուղղակի կասեմ` ԵՍ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱ ԵՐՋԱՆԻԿ ՄԱՐԴՆ ԵՄ ու տարոսը թող Ձեզ լինի, եթե իհարկե կկարողանաք նման մտածողությամբ երջանիկ լինել»: