Ինչպես արդեն հայտնի է մարտի 14-ին ռոսկոմնաձորի որոշմամբ Ռուսաստանում արգելափակվեց Instagram-ը։ Այս լուրը հիմնականում տխրեցրել էր ռուս բլոգերներին։

Նրանցից շատերը բացեցին Telegram-ի և Vk-ի ալիքներ, որտեղ արդեն ի հայտ եկան այն բոլոր բլոգերները, որոնք երկար տարիներ կեղծել են իրենց հետևորդների քանակը։ Տելեգրամյան «Только никому» ալիքում գրել են «Ռուս բլոգերների համար այժմ անկեղծության ժամ է, տեսնում ենք, թե ով է կրել ինստագրամյան ֆիլտրեր ոչ միայն դեմքին, այլև հետևորդների վրա»:

Առաջիններից ամենաքննարկվող Օլգա Բուզովան է, որը ունեցել է 23 միլիոն հետևորդ, իսկ այս պահի դրությամբ տելեգրամում նրանց թիվը հասնում է 760 հազարի։ Բոլորը հրաժեշտ են տվել ինստագրամին վերջին փոստերով․ Օլգան իր հերթին տեղադրել է նկար 2012 թվականից նշելով, թե ինչ իրադարձություններ է կիսել մինչ այս իր հավատարիմ հետևորդների հետ։

Հաջորդ տեղում է հայտնվել Իվլեեվան, որը նույնպես համեմատաբար քիչ հետևորդներ է ձեռք բերել տելեգրամում, նա տեղադրել է իր վերջին նկարները արխիվից նշելով, որ այնքան իրադարձություններ են տեղի ունեցել իր հետ այս հարթակում, որ, ցավոք սրտի, չի կարող մեկ նկարով ցույց տալ։

Նրանց միացել է նաև Օկսանա Սամուելովան, ով չնայած մարտական էր տրամադրված գրավել նոր հարթակներ, սակայն հետևորդների քանակը աղջկան շուտով հիասթափեցրին․ «Կարծում եմ Telegram-ը ավելի կարևոր նյութերի համար է նախատեսված»,- մեկնաբանել է աղջիկը իր տեղադրած սելֆիի տակ։