esyes.am-ը երեկ տեղեկացրել է, որ “Comedy Club”-ի հումորիստ Պավել Վոլյան երկրորդ ընտրությունն է արել ու 27-ամյա մարմնամարզիկ Լայսան Ուտյաշևայի հետ գաղտնի ամուսնությունից հետո զույգը սպասում է առաջնեկին:
Այսօր էլ մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Լայսան երգիչ Անդրեի նախկին ընկերուհին է:
Թեմայի մասին խոսեցինք նաև Անդրեի հետ, ով տեղյակ էր տարածված խոսակցություններից և նշեց, որ շատ ուրախ է նախկին ընկերուհու համար. «Ուղղակի դա հին' 2009թվականի պատմություն է: Այսօր շատ ուրախ եմ, որ Լայսան և Պավելը սպասում են իրենց առաջնեկին: Գիտեմ նաև, որ նրանք գաղտնի ամուսնացել են: Ինքը շատ լավ մարդ է ու արժանի է երջանիկ լինել»,- ասաց երգիչն ու նշեց, որ ինքը տեղյակ էր Լայսանի հղիության մասին մինչ մամուլում տարածված տեղեկությունները կարդալը:
«Նրա հղիության մասին իմացել եմ Ռուսաստանում, մեր ընդհանուր ընկերների միջոցով: Մենք շփվում ենք, թեև ոչ շատ հաճախ, տեսնվում էինք անգամ այն ժամանակ, երբ մեր միջև այլևս սիրային կապ չկար, որովհետև ընկերներ ենք մնացել: Այն ժամանակ, երբ Մոսկվայում էի լինում շփվում էինք հեռախոսով կամ սոցկայքերով: Ամուսնությունից հետո չենք հանդիպել ու ոչ էլ հասցրել եմ շնորհավորել նրան, քանի որ այս շրջանում ֆիզիկապես ոչինչ չեմ հասցնում. «X factor»-ի պատճառով ազատ ժամանակ չեմ ունենում»,- եզրափակեց երգիչը: