Կանադական ջրարջուկին պատկերող տեսահոլովակը զարմացրել է համացանցի դիտորդներին: Կենդանին տնից տուն է վազում բնակարանների միջև առկա հեռախոսալարերի վրայով՝ գետնից մի քանի մետր բարձրության վրա: Նա այդպես կարողանում է արագությամբ հաղթահարել մի քանի տասնյակ մետր հեռավորություն: