«Ընկերները» սերիալի աստղ Մեթ Լեբլանը վեց տարվա հարաբերություններից հետ բաժանվել է հեռուստապրոդյուսեր Ավրորա Մալիգանից, հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
«Մեթի եւ Ավրորայի հարաբերությունները սպառել էին իրենց։ Ամեն ինչ ավարտված է։ Մեթն այդ լուրն առանձնակի ծանր է ընդունել, ինչպես ցանկացած այլ մեկը»,- հայտնել է The Sun-ի ինսայդերը։
Զույգը ծանոթացել է 2016թ․-ին, երբ դերասանը դարձել է «Top Gear» շոուի վարողը, որի պրոդյուսերը Մալիգանն էր։ 2017թ․-ին զույգը միասին հայտնվել է նյույորքյան կինոփառատոնի կարմիր գորգին՝ հաստատելով, որ հարաբերություններ ունի։ Բաժանման պատճառների մասին չի հաղորդվում։