Երգչուհի Նարե Գեւորգյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին կրում է մուգ երանգի զգեստ, որը համադրել է կաթնագույն երկարաճիտների հետ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, նուրբ շպարով է։ Նրա կերպարն ամբողջական է դարձնում գլխարկը։ «Ես այն մարդկանցից եմ, ով սուրճ ընդհանրապես չի´ սիրում ու չի´ խմում... բայց այն պատրաստելու համար բոլորից առաջ եմ վազում», - հրապարակումը մեկնաբանել է երգչուհին։