Թուրքական ֆերմայում ծնվել է մուտանտ այծ՝ մեկ ակնախորշով, որի մեջ գտնվում են երկու աչք։ Այդ մասին գրում է Daily Star-ը։
Նրա տերը 25 տարի է, ինչ կենդանիներ է բուծում, բայց առաջին անգամ է նման բան տեսնում։
Այծն ունի երկու աչք, բայց դրանք տեղադրված են ճակատի կենտրոնում՝ մեկ ակնախորշում, ինչպես կիկլոպի մոտ:
«Երբ առաջին անգամ փոքրիկին գոմում տեսա, դողացի... Նա ձայն չհանեց, բայց հենց լուսանկարեցի, զգացի, որ ինձ է նայում, 25 տարի է, ինչ անում եմ այս գործը և առաջին անգամ է, որ նման բանի եմ հանդիպում, նման բան չեմ տեսել ու չեմ լսել... Ցանկանում եմ, որ իշխանությունները նրան տանեն ու փրկեն նրա կյանքը»,- ասել է Քարթալը։
Մասնագետներն այս երեւույթն անվանել են ցեբոցեֆալիա։ Այսինքն՝ անոմալիա, որի դեպքում արտաքին քթի թերզարգացումը, ընդհուպ մինչև դրա բացակայությունը, զուգորդվում է աչքերի միջև ընկած հեռավորության հետ։
«Սրանք բնածին անոմալիաներ են։ Սա վիճակ է, որին երբեմն հանդիպում ենք և՛ մարդկանց, և՛ կենդանիների մոտ»,- մեկնաբանել են անասնաբույժները։