Միացյալ Նահանգների մի բնակչուհի իմացել է, որ ընկերը դավաճանում է իրեն, երբ ուշադիր ուսումնասիրել է նրա ուղարկած սքրինշոթը, գրում է Daily Star-ը։

Ամերիկուհու ընկերը հայտարարությունների կայքում օգտագործված մեքենա էր փնտրում։ Տեսնելով լավ տարբերակ՝ տղան հեռախոսից սքրինշոթ է արել, որից հետո այն ուղարկել է սիրելիին՝ չնկատելով մի մանրուք։

«Նա ինձ ուղարկեց մեքենայի սքրինշոթը, բայց ես հեռախոսի էկրանի վերևի մասում նկատեցի տարօրինակ կրակի պատկեր», - հիշում է նա:

Google-ում տեղեկատվություն փնտրելուց հետո աղջիկը պարզել է, որ դա Tinder-ի՝ ծանոթությունների համար նախատեսված հավելվածի տարբերանշանն է։

«Ես ներբեռնեցի հավելվածը և անմիջապես հանդիպեցի նրան [ընկերոջը]»,- ասել է ամերիկացին։

Աղջիկը չի նշել, թե ինչպես են զարգացել իրենց հարաբերությունները, սակայն մյուս կանայք շտապել են սփոփել նրան՝ խոսելով իրենց հետ պատահած նման իրավիճակների մասին: