Այսպես կոչված համր կաթվածը կարող է արտահայտվել մի քանի ախտանշաններով։ Դրանց մասին պատմել է ՌԳԱ թղթակից անդամ, պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, վաստակավոր բժիշկ Օքսանա Դրապկինան (Ռուսաստան)։

Ինչպես տեղեկացնում է «Դոկտոր Պիտերը», համր կաթվածը սովորաբար ուղեկցվում է հանկարծակի գլխապտույտով, քայլվածքի խախտմամբ եւ տեսողության կտրուկ վատացմամբ։ Ուղեղի միկրոարնազեղման մասին կարող են մատնանշել նաեւ վերջույթների թմրելը, խոսքի դիսֆունկցիան եւ դեմքի ասիմետրիան։

Մասնագետի խոսքով՝ համր կաթվածը կարող է ընթանալ «թեթեւ», բայց, միեւնույն է, շատ վտանգավոր է, չէ՞ որ այն դասական կաթվածի նախանշանն է։ Ավելի շատ համր կաթված ունենալուն հակված են շաքարային դիաբետ, հիպերտոնիա եւ սրտի ռիթմի խախտումներ ունեցող անձինք, նրանց էլ խորհուրդ է տրվում հատկապես ուշադիր լինել։