Դերասանուհի Անի Խաչիկյան, ով 2020 թվականի ապրլին բաժանվեց ամուսնուց` լուսանկարիչ և ռեժիսոր Հայկ Բարսեղյանից, Ինստագրամի իր էջում պատասխանել է հետևորդի հարցին, թե արդյոք սիրելի ունի:
Ի պատասխան` Անին հրապարակել է որդու` Տեսլայի և կատվի հետ կադր` նշելով` «Այո, իհարկե, նույնիսկ երկուսն ունեմ»:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք չէր ցանկանա երրորդ սիրելին ունենալ` Անին կատակով նշել է. «Գործերս մի քիչ էլ լավանա, որ կարողանամ պահեմ, կմտածեմ»:
Սակայն, Անին ի վերջո բարկացրել է հետևորդի` «Իմ գործերը վատ չի, ես կարամ 4-իս պահեմ» հաղորդագրությունը, ում բավականին կտրուկ պատասխան է տվել:
«Երբ հասկանում ես, որ իրոք անիմաստա էս տեսակին սովորացնել անձնական տարածք քիթը չխոթելու նուրբ արվեստին, էլ ուր մնաց առաջարկություն անելու նուրբ ձևերին»,- գրել է դերասանուհին: