Որոշ դեպքերում քնի հետ կապված դժվարությունները, լինի դա արագ քնելու անկարողություն, թե շատ քնել, կարող է շատ ավելի մեծ առողջական խնդրի նախագուշակ լինել, պնդում է The Independent Pharmacy-ի ավագ բժիշկ Դոնալդ Գրանտը:

Քնի հետ կապված խնդիրների հնարավոր պատճառների թվում նա նշել է խոլեստերինի բարձր մակարդակը. «Հաճախ մարդու մոտ քնելու հետ կապված դժվարությունները կամ անսովոր երկար քունը կարող են վկայել բարձր խոլեստերինի վտանգավոր վիճակի մասին՝ դրսեւորվելով որպես խնդրի վաղ նշաններից մեկը»,- ասել է մասնագետը։
Նրա խոսքով՝ բարձր խոլեստերինի դեպքում մարդու օրգանիզմում կարող են փոփոխություններ տեղի ունենալ, այդ թվում՝ քնի վրա ազդող փոփոխություններ։

Հարկ է հաշվի առնել, որ նման ախտանիշների առկայությունը պարտադիր չէ, որ վկայի խոլեստերինի մակարդակի հետ կապված խնդիրների մասին, սակայն քնի հետ կապված դժվարություններ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում դիմել բժշկի եւ մի շարք թեստեր անցնել:

med.news.am