Բրիտանուհին իմացել է իր սիրելիի դավաճանության մասին և նրա արարքի համար վրեժ լուծելու անսովոր միջոց մտածել։ Տեսանյութը, որը հայտնվել է TikTok հարթակում, գրավել է Daily Mail-ի ուշադրությունը։
Դարեմի 23-ամյա բնակչուհի Ջեյդ Իմոգենը պատմել է, որ պատահաբար այլ կանանց հետ նամակագրություն է գտել իր ընկերոջ հեռախոսում և երեք տարվա հարաբերություններից հետո անմիջապես լքել նրան: «Սուրբ Ծնունդից առաջ ես տեսա աղջիկների լուսանկարներն ու հաղորդագրությունները նրա Apple ժամացույցի մեջ, նա չհերքեց, և մենք բաժանվեցինք», - պատմել է նա:
Բլոգերը խոստովանել է, որ ցանկացել է վրեժխնդիր լինել տղամարդուց դավաճանության համար, քանի որ չի կարողացել հաշտվել իր նկատմամբ վիրավորական վերաբերմունքի հետ։ Աղջկա խոսքով՝ ինքը Amazon-ից նվեր է ստացել 15 ֆունտ ստերլինգ արժողությամբ վաուչեր և դրանով գնել է 82 տուփ փայլեր, որոնցով, ի պատասխան, փչացրել է իր նախկին սիրեցյալի անձնական իրերը, երբ վերջինս աշխատանքի վայրում էր։
Տեղադրված կադրերում երևում է, որ Իմոգենը փաթեթների պարունակությունը թափում է նրա հագուստի, կոշիկի, կենցաղային մաքրող միջոցների, փողի վրա, ինչպես նաև գուլպաների և վերնազգեստի գրպանների մեջ: Բացի այդ, նա փայլեր է ցողել զգեստապահարանի պարունակության, չորանոցի, ատամի մածուկի, անկողնային սպիտակեղենի և լվացքի մեքենայի վրա։
«Անկեղծ ասած, դրանից հետո ես հպարտություն զգացի։ Չեմ կարող դադարել ժպտալ, երբ մտածում եմ այդ մասին: Նախկինս դա անվանեց «սատանայական արարք» և զայրացավ, բայց ես չափազանց գոհ եմ»,- լրագրողների հետ զրույցում ընդգծել է բրիտանուհին։