Չինաստանի Հենան նահանգի Չժենչժոու քաղաքում կինը ժամադրության է գնացել անծանոթի հետ և հանկարծակի կարանտինի պատճառով ստիպված եղել մի քանի օր ապրել նրա հետ, հաղորդում է Al Jazeera-ն։

Չինուհին քաղաք է եկել՝ հանդիպելու պոտենցիալ փեսացուների, որոնց գտել էին իր հարազատները։ Նրանցից մեկը ցանկացել է ցուցադրել իր խոհարարական ունակությունները և հրավիրել է նրան ճաշելու իր տանը: Մինչ նա այցելում էր նրան, քաղաքը անսպասելիորեն կարանտինի մեջ է հայտնվել՝ COVID-19-ի բռնկման պատճառով։ Մարդկանց արգելել են դուրս գալ փողոց, և նա ստիպված է եղել մնալ գրեթե անծանոթ տղամարդու մոտ։

Չնայած նրանց համատեղ մեկուսացմանը, որը տեւել է մի քանի օր, նրանց հարաբերություններն այդպես էլ չեն ստացվել։ Կնոջ խոսքով, թեև իր ընկերը շատ արժանիքներ ունի, նա նախընտրում է ավելի շատ խոսող զուգընկերներին։ «Նա լուռ է, ինչպես փայտե մանեկենը, իսկ մյուս գործերում ամենևին էլ վատը չէ», - գրում է նա: «Կերակուրը նրա մոտ այնքան էլ վատ չէ ստացվում, բայց այն, որ նա դեռ պատրաստում է, իմ կարծիքով, հիանալի է»:

Ձգձգվող ժամադրության ընթացքում կինը նկարահանել և համացանցում հրապարակել է իր ընկերոջ մասին կարճ տեսանյութեր, որոնցում նա կերակուր է պատրաստում, տնային գործեր է անում և աշխատում նոութբուքով։ Ի զարմանս նրա՝ տեսանյութերը մեծ ժողովրդականություն են վայելել՝ համապատասխան հեշթեգը Weibo սոցիալական ցանցում հավաքել է ավելի քան վեց միլիոն դիտում։ Դրանից հետո նա որոշել է ջնջել դրանք։