Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որում սպորտային կերպարում է։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրում երգչուհին բաց գույնի սպորտային կոստյում է կրում, որը համադրել է վերարկուի հետ։ Արմինկան արձակել է մազերն ու արեւային ակնոց է կրում։
«20 տարի Ամերիկա գնալ-գալուց ու 5 տարի Լոս-Անջելեսում ապրելուց հետո, վերջապես, որոշեցի, որ ե՛ս էլ պիտի էստեղ նկար ունենամ»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։