Մանդարինի օրական օգտագործման չափը 40 գրամից ոչ ավելի է։ Նման կարծիք է հայտնել սննդաբան եւ նուտրիցիոլոգ Նադեժդա Ցապկինան (Ռուսաստան)։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ խորհուրդ է տրվում օրական ուտել 4-5 մանդարինից ոչ ավելի։ Մասնագետը պարզաբանել է, որ այս մրգի հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել լյարդի հետ կապված խնդիրների։
«Բայց չպետք է մոռանալ հնարավոր ալերգիկ ռեակցիայի մասին։ Գաստրիտով տառապողները եւս պետք է զգույշ լինեն, քանի որ մանդարինը կարող է գրգռել աղիների եւ ստամոքսի լորձաթաղանթները»,-ասել է նա։
Ցապկինան նաեւ նշել է, որ մանդարինները կալցիումի, մագնեզիումի, կալիումի, D, K եւ B վիտամինների հիանալի աղբյուր են։ Նրա խոսքով՝ մանդարինի մեջ պարունակվող մանրաթելերն օգնում են կարգավորել աղեստամոքսային տրակտի աշխատանքը, իսկ վիտամին C-ն ամրապնդում է իմունային համակարգը։