Ռեփեր Սնուփ Դոգը հանդես է գալիս հօգուտ միասեռական ամուսնությունների, սակայն կարծում է, որ աշխարհը դեռ պատրաստ չէ ընդունել միասեռական ռեփերի՝ գրում է «Ռոսբալտը»:
Ի պատասխան հարցի՝ կօգնի՞ Ֆրենկ Օուշենի միասեռական լինելու խոստովանությունը մյուս ռեփերներին էլ բացահայտել իրենց կողմնորոշումը, նա պատասխանել է. «Ֆրենկը երաժիշտ է: Նման բան ընդունված է երաժշտական աշխարհում, սակայն ինչ վերաբերում է աշխարհում ռեփին, ապա ես չգիտեմ՝ արդյոք դա ընդունելի՞ կլինի, քանի որ ռեփը շատ տղամարդկային երաժշտություն է՝ ինչպես ֆուտբոլային թիմը: Չի կարելի գտնվել հանդերձարանում լի տղաներով ու ապա միանգամից ասել՝ «Էյ, դու, ինձ դուր ես գալիս» :
Սնուփ Դոգը հետևյալ հայտարարությունն է արել. «Մարդիկ կարող են անել այն, ինչ ուզում են ու ինչպես ուզում են: Ես ոչ ոքի հարցեր չունեմ: Ես ապրում եմ ինձ համար ու ապրում եմ նրանով, ինչ անում եմ, այնպես որ՝ ամեն մեկը պետք է իրավունք ունենա անելու այն, ինչ ցանկանում է»:
Նա չի թաքցնում նաև, որ շփվել է միասեռականների հետ:
«Ես ունեի մի քանի միասեռական ընկեր, իսկական: Տղամարդ-գեյերին ընդունված էր ծեծել, ու դա լավ էր դիտվում: Սակայն 90-ականներին ու 2000-ականներին միասեռական լինելը դարձավ կենսակերպ: Նրանք սովորական տղաներ են՝ սովորական աշխատանքով: Հիմա նրանց հասկանում են, այլ ոչ թե դասակարգում: Նրանք անցել են այն նույն բանով, ինչ մենք՝ սևամորթներս»,- ասել է ռեփերը: