ՌԴ Սանկտ Պետերբուրգի Նևսկի պողոտայում Volkswagen-ի վարորդը «զեբրայի» վրա վրաերթի է ենթարկել երկու հետիոտնի:
Ըստ անվտանգության տեսախցիկների նկարահանած կադրերի՝ մեքենան կանգնել է կարմիր լուսացույցի տակ։ Հետիոտներն սկսել են հանգիստ անցնել փողոցը, երբ հանկարծ մեքենան արագությամբ հարվածել է երկու քաղաքացուն։ Ցավոք, վթարը մահացու ելք է ունեցել։
«Վթարի հետևանքով մեկ հետիոտնը տեղում մահացել է, երկրորդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,- հայտնում է «Дорожный инспектор»-ը՝ հղում անելով ՃՈ աղբյուրներին։
Սոցցանցերում հայտնվել են սարսափելի լուսանկարներ վթարի վայրից։ Ականատեսներից մեկը՝ Անաստասիան, «КП-Петербург» -ին հայտնել է, որ վարորդը գտնվում է ոչ ադեկվատ վիճակում։ Այժմ ոստիկանության աշխատակիցները պարզում են նրա ինքնությունը։
«Կանգնել ու ձեռնաշղթաներով ինչ-որ բան էր բղավում: Այդ վիճակում հարբածի նման չէ: Ոստիկանությունը շատ արագ է ժամանել։ Նրան բռնել են բեռնախցիկի մոտ, չեն շփվել։ Նա պարզապես կանգնել էր այնտեղ և բղավում էր: Մի տղա ողջ էր այդ ժամանակ, շտապօգնությունը տարավ»,- պատմել է Անաստասիան։
Ըստ «Дорожный инспектор»-ի՝ վարորդը Հայաստանի քաղաքացի է։ Նրա սրահում ալկոհոլի շշեր են հայտնաբերվել։
Մահվան ելքով վրաերթի փաստով ոստիկանությունը քրեական գործ է հարուցել:
«Վթարի հետեւանքով 23-ամյա հետիոտն աղջիկը տեղում մահացել է, 26-ամյա երիտասարդը ծանր վիճակում հոսպիտալացվել է։ Վարորդը հրաժարվել է բուժզննումից: Դեկտեմբերի 16-ին նրա դեմ քրեական գործ է հարուցվել»,- հայտնում է Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
Վարորդը ձերբակալված է, նրան սպառնում է 5-ից 12 տարվա ազատազրկում։