Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն բրազիլացի Պելեն հոսպիտալացվել է հաստ աղիքի ուռուցքի հեռացումից հետո բուժվելու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հոսպիտալի ներկայացուցչին։
Հաղորդվում է, որ 81-ամյա Պելեի վիճակը կայուն է։ Սեպտեմբերին նա ենթարկվել է վիրահատության․ հեռացվել է հաստ աղիքի ուռուցքը։