Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Հրապարակված լուսանկարին կից դերասանուհին գրել է.
«Ժպիտներ փոխանցեմ Ձեզ: Պարգեւեք ձեր ժպիտից՝ մի փոքր: Ինձ միշտ հիշում եւ մտաբերում են իմ ժպիտով (մեկ-մեկ ասում են՝ էնպես ես ժպտում, կարծես չինացի լինես, ուր են կորում աչքերդ)։ Ոչ մեկիս կյանքը իդեալական չէ, բոլորս ունենք խնդիրներ, տարաձայնություններ, անհաջողություններ, բայց սուզվելով դրանց մեջ, մենք մեզ ենք կորցնում: Փորձեք ժպտալ, ինչ էլ որ լինի, լավատես եղեք եւ սիրեք»: