Հարավկորեական «Կաղամարի խաղը» սերիալն ամերիկյան Hollywood Music In Media Awards (HMMA) մրցանակաբաշխության ընթացքում մրցանակ է տացել «հեռուստաշոուի կամ մինի սերիալի լավագույն սաունդթրեք» անվանակարգում։

Հայտնի սերիալի երաժշտության հեղինակը հարավկորեացի կոմպոզիտոր Չոն Չժե Իլն է։ Բացի «Կաղամարի խաղից»՝ այդ անվանակարգում մրցանակի համար պայքարում էին ամերիկյան «Լոքի», «Վանդա/Վիժն» սերիալները, «Թեդ Լասո» կատակերգական սերիալը, «Հոլսթոն» մինի սերիալը եւ այլ նախագծեր։

«Կաղամարի խաղը» սերիալի պրեմիերան Netflix-ում կայացել է նոյեմբերի 17-ին։ Ըստ սերիալի սյուժեի՝ հերոսները, որոնցից շատերը ֆինանսական խնդիրներ ունեն, պայքար են մղում դրամական խոշոր մրցանակի համար՝ մասնակցելով գոյատեւման խաղի։