Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով գրավիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիլիթը ներկայացել է ծաղկավոր պրինտով, ուսերը բաց, ուլտրակարճ զգեստ, որը համադրել է սպիտակ երկարաճիտների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, նախընտրել մեղմ շպար։ Հրապարակմանը կից սննդաբանը խոսել է հաբերի օգնությամբ նիհարել ցանկացողների մասին․

«Ես հաճախ տեսնում եմ աղջիկների, որոնք քաշի նվազեցման համար պատվիրում են տարատեսակ հաբեր, լուծույթներ։ Հիշեք՝ այդ մեթոդով երբեք չեք նիհարի։ Միայն կվնասեք Ձեր առողջությունը: Այո, կիլոգրամները կհեռանան մի որոշ ժամանակ, բայց հենց դադարեք այդ աղբը ներարկել Ձեր օրգանիզմ, ամեն ինչ կվերադառնա, ամենայն հավանականությամբ, դեռ մի քանի կիլոգրամ էլ ավել։

Ինչու եք ձեզ թերագնահատում, ինչու եք կարծում, որ ինչ-որ մեկը կարողացել է, բայց դուք չեք կարող: Մարտահրավեր նետեք Ձեզ, ընդունեք այն որպես մրցույթի, դուք մյուսներից վատը չեք։ Մրցելով մեկ այլ անձի հետ, դուք ենթագիտակցորեն չեք կոտրվում, եւ «չեմ կարող» բառերը դուրս կգան Ձեր բառապաշարից:

Բայց հիշեք՝ միակ մրցակիցը, որին պետք է ձգտեք շրջանցել Դուք եք։ Փորձեք ամեն անգամ գերազանցել ինքներդ Ձեզ», - գրել է Լիլիթը։