Իրանցի 29-ամյա բոդիբիլդեր Սաջադ Ղարիբին Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տվել, թե ինչպես է պատրաստվում առաջիկա մենամարտին։ Տպավորիչ կազմվածքով տղան, ում տվել են իրանցի Հալկ մականունը, տեսախցիկի դիմաց ձեռքերով ճզմել է ձմերուկը, պարանով քաշում մեքենան իր հետևից և հարվածում անվադողերին։ Տեսագրության վերջում բոդիբիլդերը բռունցքով հարվածում է պատին և պատռում բռնցքամարտի տանձիկը։
Նման անսովոր կերպով Սաջադը պատրաստվում է բրիտանացի բոդիբիլդեր և դերասան Մարտին Ֆորդի հետ մենամարտին, ով հայտնի է որպես «Երկրի ամենասարսափելի մարդ»։ Երկու բոդիբիլդերների հանդիպումը կկայանա 2022 թվականի ապրիլի 2-ին «Արենա Օ2» մարզադաշտում։
Ֆորդը տասը տարով մեծ է իր մրցակցից և մարզվել է նաև Էդդի Հոլի հետ՝ նախկին «աշխարհի ամենաուժեղ մարդուն»: Այնուամենայնիվ, Ղարիբին քաշային առավելություն ունի. հաղորդվում է, որ իրանցի Հալկը կշռում է 177 կգ, մինչդեռ Ֆորդը՝ ընդամենը 145 կգ, գրում է Daily Star-ը։
Իրանցի Հալկի Instagram-ին հետևում է 611 հազար բաժանորդ։ Ֆորդն արդեն 3,2 միլիոն հետևորդ է հավաքել և հասցրել է նաև նկարահանվել ֆիլմերում։ Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Kingsman. Ոսկե մատանին» և «Ֆորսաժը»։
Տեսանյութը` այստեղ: