Մոդել, դերասանուհի եւ միջազգային գեղեցկության մրցույթների մասնակից ու տիտղոսակիր Շուշան Երիցյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է գայթակղիչ կերպարում։

Իր Instagram-ում հրապարակված կադրում դերասանուհին կրում է սպիտակ վերնաշապիկ, ինչը համադրել է սեւ ժիլետի հետ։ Նրա ալիքավոր մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Կերպարն ամբողջական են դարձնում զարդերը։ Շուշանը հրապարակումը չի մեկնաբանել։