Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։
«Երբ երկար դադարից հետո պիտի վերադառնայի սոցցանցային ակտիվության, ինչ-որ առմամբ չէի պատկերացնում` ինչպես եմ ձեզ ներկայանալու։ Անընդհատ լուսանկարվել, հոլովակներ նկարահանել, թվում էր` դա այլեւս ինձ համար չէ։
Հետո հասկացա, որ սոցցանցերը լավ հարթակ են հատկապես դերասանների համար. յուրաքանչյուր ֆոտոշարք եւ հոլովակ որպես դերասանուհի նոր կերպարով ներկայանալու հնարավորություն է։ Հենց այս սկզբունքով եմ նկարում նաեւ Տիկտոկի վիդեոները։ Ես դերասանուհի եմ և մտնում եմ նոր կերպարի մեջ։
Իհարկե, այս ամենի հետ պահում եմ անկեղծությունս իմ լսարանի հետ։ Դերասանի համար շատ կարեւոր է լինել անկեղծ հենց իր խաղի մեջ, իսկ ես խենթանալու չափ սիրում եմ մասնագիտությունս», - հրապարակումը մեկնաբանել է դերասանուհին։