Այսօր մենք ձեզ հետ պատրաստելու ենք հրաշալի քաղցրավենիք Ֆանտազիա: Կարո՞ղ եք պատկերացնել, որ տորթի համար ձեզ պետք կգա մսաղաց: Բաց այս աղանդերի դեպքում դա իրականություն է: Սա իսկական համի ֆանտազիա է:
Եվ այսպես, եկեք զբաղվենք տորթի պատրաստմամբ: Որքան պարզ, գեղեցիկ և համեղ է ստացվում:
Հրաշալի քաղցրավենիք Ֆանտազիա. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 2 հատ
_Աղ մի պտղունց
_Շաքար 1-2 ճաշի գդալ
_Վանիլային շաքար 1 թեյի գդալ
_Եգիպտացորենի օսլա 2 ճաշի գդալ
_Կաթ 500 մլ
_Կարագ 40 գ
_Շոկոլադ 100 գ
Շերտերի համար
_Ընկույզ 100 գր
_Սալորաչիր 100 գր
_Ծիրանաչիր 100 գր
_Թխվածքաբլիթներ 100 գր
_Կարագ 50 գր
Հրաշալի քաղցրավենիք Ֆանտազիա. Պատրաստման եղանակը
_Տարայի մեջ հարել 2 ձուն, ավելացնել մի պտղունց աղը և շաքարը, վանիլային շաքարը և օսլան:
_Հարիչով հարել այնպես, որ գնդիկներ չլինեն:
_Լցնել կաթը խառնուրդի մեջ և դնել կրակի վրա: Եփել մինչև թանձրանա: Եփելիս անընդհատ խառնել, որպեսզի զանգվածը չայրվի:
_Վերցնել թանձրացած զանգվածը կրակից, անմիջապես ավելացնել կարագը և մանր կտրատած սև շոկոլադը, խառնել և կրեմը պատրաստ է:
_Ծածկել սննդի թաղանթով այնպես, որ կպչի մակերեսին և առայժմ մի կողմ դնել:
_Այժմ պատրաստել շերտերը. Դրա համար մսաղացով մանրացնել թխվածքաբլիթները, ընկույզը, սալորաչիրը, ծիրանի չիրը:
_Այժմ մանրացված զանգվածին ավելացնել հալված կարագը (ի դեպ, բլենդերով էլ կարող եք ամեն ինչ մանրացնել) և խառնել:
_Բացվող օղակը դնել ափսեի վրա, ավելի լավ է յուղաթուղթ դնել կողքերով:
_Ափսեի վրա լցնել մի բաժին փշրանք, այնուհետև մի քանի ճաշի գդալ կրեմ քսել, նորից շաղ տալ փշրանքներ և նորից կրեմով և այսպես կրկնել մինչև վերջ:
Պատրաստի աղանդերը զարդարեք շոկոլադի քերուկով:
Տորթը դնել սառնարանում, որպեսզի ամբողջ գիշեր սառչի:
Երբ սառչի, կտրեք այն կտորներով և մատուցեք:
Բարի ախորժակ: