Ամերիկացի դերասանուհի Քրիստեն Ստյուարտը ռադիոհաղորդավար Հովարդ Սթերնի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է իր ընկերուհու՝ սցենարիստ Դիլան Մեյերի հետ նշանադրության մասին։ Նրա խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։
«Մենք կամուսնանանք, անպայման դա կանենք»,- ասել է արտիստը։ Նա բացատրել է, որ Մեյերը, ում հետ հանդիպում է արդեն երկու տարի, ինքն է իրեն ամուսնության առաջարկություն արել։
2019 թվականին Ստյուարտն արդեն խոսել էր սցենարիստի հետ ամուսնանալու իր պատրաստակամության մասին։ Այնուհետեւ Սթերնի հետ զրույցում նա խոստովանել էր, որ նախատեսում է առաջարկություն անել իր ընկերուհուն։ «Ես շատ իմպուլսիվ եմ։ Չգիտեմ, թե դա երբ կլինի, բայց երբ ես առաջին անգամ սեր խոստովանեցի նրան, մենք պարզապես նստած էինք բարում»,- ասել էր դերասանուհին։ Նա հավելել էր, որ արդեն ունի առաջարկի որոշ գաղափարներ, սակայն պատրաստ չէ դրանք եթերում հնչեցնել, քանի որ Մեյերի համար դա այլևս անակնկալ չի լինի։
Հետո Ստյուարտն ասել էր, որ միշտ լուրջ է վերաբերվում իր սիրավեպերին։ Նա ընդգծել է, որ իր կապը «Մթնշաղի» գործընկեր Ռոբերտ Փեթինսոնի հետ PR փորձ չէր, և դերասանին անվանել է իր առաջին սերը։