Reddit-ի օգտատերերից մեկը Google maps-ում հայտնաբերել է տարօրինակ պատկեր, որը նման է «սև խոռոչի», հայտնում է Business Insider-ը։

Kokoblocks անունով օգտատերը նշել է, որ իր գտածոն ընդհանրապես կղզու տեսք չունի։ Որոշ օգտատերեր նշել են, որ թվում է, թե օբյեկտը ցենզուրայի է ենթարկվել:

Հայտնի է, որ Google-ը «լղոզում է» ռազմակայանների և գաղտնի բանտերի պատկերները` դրանց գտնվելու վայրը թաքցնելու համար: «Ամենայն հավանականությամբ, դա հրաբխային ապար է», - ասել է օգտատերերից մեկը: Իսկ ինչ-որ մեկն էլ որոշել է կատակել և գրել է, որ դա «Կորուսյալները» հեռուստասերիալի կղզին է։ 

Բաժանորդներից մեկն ընդգծել է, որ լուսանկարում պատկերված է Վոստոկ կղզին, որը խաղաղօվկիանոսյան Կիրիբատի պետության մաս է կազմում և գտնվում է Նոր Զելանդիայի մոտ։ «Այն, ինչ դուք որպես սև եք տեսնում, իրականում շատ մուգ կանաչ է, դա Pisonia ծառերի շատ խիտ անտառ է», - գրել է բաժանորդը: