Սեքսի վերաբերյալ հետազոտություններն սկսվել են անցյալ դարի 40-ականների վերջին, և այս ամբողջ ընթացքում միայն մի բան կարելի է վստահ ասել՝ կանանց համար ավելի դժվար է օրգազմի հասնել, քան տղամարդկանց։ Ինչո՞ւ և ի՞նչ անել, ո՞վ է մեղավոր, պատասխանում է Cosmopolitan-ը:
Անհավասարության սկզբունքը
Շատ կանայք օրգազմի հասնելու համար կլիտորային խթանման կարիք ունեն, բայց ոչ բոլոր տղամարդիկ են պատրաստ կունիլինգուսի կամ ձեռքի շոյանքի։
Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականներն ուսումնասիրել են 52588 չափահասների տվյալների բազան (26032 հետերոսեքսուալ տղամարդ, 24102 հետերոսեքսուալ կին, 1452 բիսեքսուալ կին և 1002 բիսեքսուալ տղամարդ):
Տոկոսային արտահայտությամբ՝ հարյուրից միջինում օրգազմի է հասնում 94 տղամարդ և 68 կին։ Հետաքրքիր է, որ այս ցուցանիշն ավելի բարձր է լեսբուհի զույգերի մոտ (86%), որին հաջորդում են բիսեքսուալ զույգերը (66%), մինչդեռ հետերոսեքսուալ զույգերի մոտ 65%-ն է օրգազմ է ստանում։
Կանայք, ովքեր նախընտրում են սեքսով զբաղվել կանանց հետ, ավելի հաճախ են խոսում ձեռքերով և օրալ կերպով ծլիկը խթանելու մասին: Նրանք նաև ավելի հաճախ են համբուրվում, ավելի հաճախ մերսում միմյանց, սեր են խոստովանում, փորձարկումներ են անում և բացահայտ խոսում այն մասին, թե ինչ են ուզում անկողնում։
Կանացի ծլիկ
Հետերոսեքսուալ զույգերի մեծամասնության համար սեքսը հեշտոցային ներթափանցումն է, մնացածն այդքան էլ կարևոր չէ։ Այնուամենայնիվ, հեշտոցային սեքսի ժամանակ ծլիկը գրեթե ոչինչ չի զգում, և նույնիսկ երկարատև սեքսի դեպքում կինը կարող է օրգազմ չզգալ։
Հայտնի է, որ սեքսի ժամանակ օրգազմ է ապրում չորս կնոջից միայն մեկը։
Տարիներ շարունակ գիտնականները, բացի սեքսից, ուսումնասիրել են նաև այլ պատճառները՝ փորձելով կապել օրգազմը ժողովրդագրության տվյալների (տարիքը, կրթությունը, եկամուտը), կրոնի, կյանքի վերաբերյալ տեսակետի, հարաբերությունների բավարարվածության և անցյալի սեռական տրավմաների հետ: Պարզվում է, որ այս բոլոր գործոնները գործնականում ոչինչ չեն նշանակում, բայց ահա երկար շոյանքները, հաճելի խոսքերը, խոսակցությունները (և, իհարկե, օրալ սեքսը) կարող են օրգազմին շատ բան տալ։