Ամերիկյան Արիզոնա նահանգի բնակչուհին կորցրել է սեքսի նկատմամբ հետաքրքրությունը և թույլ է տվել ամուսնուն քնել այլ կանանց հետ։ Այս մասին գրում է Daily Mirror-ը։
37-ամյա Մոնիկա Հուլդթը կարծում է, որ կորցրել է իր լիբիդոն 2015 թվականին՝ մերկապարուհի աշխատելու ընթացքում: Դա հանգեցրել է ընտանեկան խնդիրների։ «Մենք կյանքում բավականին մութ շրջաններ ենք ունեցել՝ սեքսի և մտերմության հանդեպ իմ անտարբերության հետ կապված», - ասում է նա ու հավելում. «Շատ դժվար էր»
Նախ Հուլդթը ամուսնուն առաջարկել է գտնել ինչ-որ մեկին` երեքով սեքսի համար: Հետո Մոնիկայի խորհրդով ամուսինն OnlyFans-ում էջ է բացել և սկսել նրա համար նկարահանվել այլ կանանց հետ: «Ես հարյուր տոկոսով վստահում եմ ամուսնուս և կարծում եմ, որ մեր սեռական կյանքը դարձել էր հիանալի, երբ մեր հարաբերություններում այլ կանայք կային»,- ասել է Հուլդտը և նշել. «Ի վերջո, դա ամրապնդեց մեր ամուսնությունը»:
Նա նաև օգտագործում է OnlyFans-ը և դրանից ամսական վաստակում է մոտ 150 հազար դոլար: