SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթարի է ենթարկվել սերիալներից հայտնի դերասանուհի Նելլի Մելիքյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում՝ ժողովրդին հայտնի Վահագնի թաղամասի մոտ, բախվել է մեկ այլ վթարի վայրում վթարն արձանագրող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս առաջ է ընթացել և բախվել մեկ այլ ավտոմեքենայի։ 

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ապահովագրական ընկերությունների  ներկայացուցիչները։ 

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Մելիքյանը հայ հանդիսատեսին հայտնի է մի շարք սերիալներից՝ «Երկուսով», «Ընտանեկան գաղտնիքներ» և այլն։